ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը չի առկախվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք սահմանադրական մեծամասնություն ենթադրող օրակարգերը կարող են առկախվել, թե իշխող ուժը կփորձի գտնել այլ իրավական ճանապարհներ դրանք կյանքի կոչելու համար։

«Ոչ մի բան չի առկախվելու։ Մենք շարունակելու ենք մեր օրակարգերով առաջ շարժվել»,-ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ խմբակցության քարտուղարը նշեց, որ որոշակի դժվարություններ ստեղծվել են, սակայն իշխող ուժը շարունակելու է աշխատել իր օրակարգերի իրականացման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ՔՊ-ի օրակարգում է դեռևս 2019 թվականից։

«Մենք չենք շեղվելու մեր օրակարգից և գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Վստահեցնում եմ, որ կան դրա համար և՛ իրավական, և՛ քաղաքական լուծումներ»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ այդ լուծումներն ավելի տեսանելի կլինեն նոր Ազգային ժողովի ձևավորումից հետո։

Հայերեն English Español Français Türkçe

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին