Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է վեցով՝ հասելով 232-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունը:
ԿԴՀ-ի բժշկական իշխանությունները նախազգուշացնում են, որ հիվանդությունը կարող է տարածվել երկրի նոր շրջաններում:
Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում: Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր են գրանցվել նաև հարևան Ուգանդայում: