Եվրոպա

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր պաշտպանության պատասխանատվությունը, և Միացյալ Նահանգները կվերագնահատի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում առաջիկա վեց ամիսների ընթացքում՝ իրականացնելով համապատասխան ռևիզիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Բացի այդ, Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել Եվրոպային ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության մեջ և ավելի քիչ հույսը դնել ամերիկացիների վրա։

«Մի՛ կասկածեք, սա կլինի իրական վերագնահատում։ Այն կանցկացվի այնպես, որ Եվրոպան առաջատար դեր խաղա սեփական պաշտպանության համար հիմնական պատասխանատվությունը ստանձնելու ուղղությամբ», - ասել է Հեգսեթը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում