Փեզեշքիանը «պատմական» իրադարձություն է որակել Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմական է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը և նշել Թեհրանի հանձնառությունը խաղաղությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Սա պատմական փաստաթուղթ և ուղերձ է հզոր Իրանից. խաղաղությունը ձեռք կբերվի փոխադարձ հարգանքի շնորհիվ», - գրել է նա։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը միշտ հանձնառու է եղել ամբողջ աշխարհում խաղաղությանը, առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը՝ պահպանելով իր արժանապատվությունը և անկախությունը։

Իրանի նախագահը գրառմանը կցել է փաստաթղթի լուսանկարը, որը ստորագրվել է իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի կողմից, որը հանդես է եկել որպես միջնորդ:

Հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Իրան

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

Հայերեն العربية English Русский