Եվրոպա

Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է սահմանափակել Ուկրաինայից փախստականների ընդունումը Եվրամիության երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝  վկայակոչելով նամակը, որը պաշտոնյան հղել է Եվրոպայի երկրների ղեկավարներին ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը բացվում է հունիսի 18-ին ավելի ուշ:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխել Ուկրաինայի քաղաքացիների ընդունման պարզեցված կանոնները, բայց միևնույն ժամանակ առաջարկում է երկարաձգել Ուկրաինայից փախստականների ժամանակավոր պաշտպանությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ կանոնակարգի կիրառման ոլորտը, ենթադրաբար, պետք է փոփոխվի այնպես, որ չխաթարի Ուկրաինայի պաշտպանունակությունը:

Բացառված չէ, որ փոխվեն զորակոչային տարիքի տղամարդկանց ընդունման կանոնները: Ավելի վաղ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ կողմ են արտահայտվել այն բանին, որ բարդացվի Ուկրաինայի այդ կատեգորիայի քաղաքացիների ընդունումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում