Աշխարհ

ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

ՆԱՏՕ-ն կշարունակի իր միջուկային զսպման ամրապնդումը՝ միջուկային ուժերի արդիականացման ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով Միջուկային պլանավորման խմբի նիստից հետո տարածված հայտարարության մեջ:

«Միջուկային պլանավորման խմբի նիստում պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ամրապնդումը՝ արդիականացնելով ՆԱՏՕ-ի միջուկային կարողությունները, ամրապնդելով նրա միջուկային պլանավորման կարողությունները և հարմարվելով՝ հասնելու անվտանգության շահերին», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ՆԱՏՕ-ի կայքում:

Միջուկային պլանավորման խմբի դաշնակիցները վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ կիսելու հավաքական պաշտպանության պատասխանատվությունը, ռիսկերը և բեռը՝ ներդրումներ կատարելով ՆԱՏՕ-ի միջուկային առաքելությունն իրականացնելու և դաշինքի միասնությունն ու վճռականությունը ցուցադրելու համար անհրաժեշտ ռեսուրսներում, կարողություններում և ուժերում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում