Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարևոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

CFA Institute-ը ներդրումային մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական գերազանցության և էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում են ավելի քան 200,000 CFA այսպես կոչված՝ Charterholder-ներ՝ 164 երկրներում, իսկ CFA որակավորումը համարվում է ներդրումների և ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական հավաստագրերից մեկը։ Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակման, մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։

CFA Institute-ի կողմից իրականացված համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝ ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի և կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։

CFA Institute-ը բարձր է գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային և պարտատոմսային ներդրումների, ածանցյալ գործիքների և ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։

Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների և ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու կարևորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։

2026 թվականի համար ՀՊՏՀ-ին հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին և սկսել իրենց ճանապարհը դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝ Chartered Financial Analyst (CFA)։ CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։

ՀՊՏՀ-ի անդամակցությունը CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստելու մրցունակ մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում