Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա  նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի՝ օգոստոսի 15-ին նախատեսված  նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է այդ նիստին և զբաղվելու է այն խնդիրներով, որոնք առաջացել են՝ կապված հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հետ՝ շեշտելով, որ այսօր էլ Հայաստանի կառավարությունն այդ խնդիրներով զբաղվում է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներմուծման սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների նկատմամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։ Այդ օրերին Ռուսաստանից նաև պարբերաբար հայտարարություններ էին հնչում, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։

Ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո ինքը մասնակցելու է ԵԱՏՄ-ի նիստերին և զբաղվելու է այդ խնդիրների լուծմամբ։

Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը հրավիրված է օգոստոսի 15-ին  և կանցկացվի Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում