Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը «որսացել և ոչնչացրել են» 555 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 17 շրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Ազովի ծովի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։  

ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Մոսկվան։ Սա դարձել է երկու տարվա ընթացքում ուկրաինական անօդաչուների ամենախոշոր հարձակումը Մոսկվայի վրա։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում հայտնել է, որ խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող արդեն 194 անօդաչու։ Նրա խոսքով՝ Մոսկվայի Կապոտնյայի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում։

Ռոստովի նահանգապետը հայտնել է, որ հունիսի 18-ի գիշերը Կամենսկ-Շախտինսկի քաղաքում և Ռոստովի մարզի հինգ շրջաններում «մոտ 60 անօդաչու թռչող սարք» է խոցվել։ Գուկովո քաղաքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Երկրի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ հունիսի 18-ի գիշերը ռուսական զորքերը երկրի ուղղությամբ արձակել են յոթ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և տարբեր տեսակի 239 հարձակողական անօդաչու թռչող սարք Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել չորս «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և 212 ԱԹՍ։

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին և Պոլտավային։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հաղորդում է, որ այս քաղաքներում մի քանի պայթյուն է լսվել։

Սումիի իշխանությունները հայտնել են, որ մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել։ Բացի այդ, հարձակման հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ վիրավորի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելառուսական մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսը հարվածի տակ է հայտնվել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, 6-ը՝ վիրավորվել։ Ռուսական կողմը հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։

«Ուկրաինսկա պրավդա» պարբերականը հաղորդում է, որ Բրյանսկի մարզում բելառուս երեխաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման մասին տեղեկատվության տարածումից հետո Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը շտապ կապ է հաստատել Բելառուսի իշխանությունների հետ։

Լյուբինեցը նշել է, որ նախնական տեղեկություն է ստացել այս միջադեպի մասին, և զրույցի ընթացքում հատկապես ընդգծել է, որ Ուկրաինան կապ չունի այս միջադեպի հետ։

Ռուսաստան

Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը