G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Կողմերը դրական են գնահատել Հնդկաստան-Գերմանիա ռազմավարական գործընկերության նոր դինամիկան, քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ռուս-ուկրաինական հակամարտության։ Նրանք նաև ողջունել են Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Սա այս տարի երկու ղեկավարների երկրորդ հանդիպումն է։ Մերցը հունվարի 12-ին այցելել էր Հնդկաստան, պաշտոնապես ավարտել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկու երկրների միջև ընթացող բանակցությունները։

G7-ի շրջանակում հանդիպման ժամանակ Մոդին և Մերցը վերահաստատել են իրենց հանձնառությունը գործակցության հետագա ամրապնդմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, պաշտպանության և անվտանգության, կանաչ զարգացման, տեխնոլոգիաների, նորարարությունների, կրթության։

Մերցը Մոդիին հրավիրել է Գերմանիայում այս տարի ավելի ուշ անցկացվելիք Հնդկաստան-Գերմանիա միջկառավարական 8-րդ խորհրդակցություններին։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը