Ռուսաստան

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է. այն կողմերին հնարավորություն է տալիս զարգացնել գործնական համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հոռնը։

«Գագաթնաժողովը շատ կարևոր է, քանի որ երկու կողմերին հնարավորություն է տալիս միմյանց հետ փոխգործակցել գործնական համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս կապակցությամբ ես կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ մենք միասին աշխատենք համագործակցության հնարավոր ոլորտները բացահայտելու, սահմանելու և իրականություն դարձնելու համար՝ հօգուտ երկու կողմի», - ասել է նա։

Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) միջև հարաբերությունների 35-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում, հունիսի 17-ից 19։ Գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 17-ին բացվել է Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումների մարաթոն կանցկացնի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում