Հայաստան

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարից

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարից

Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 17-ին, ժամը 12․12-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման։

ՀՀ առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդել էր, որ վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում