Աշխատանքային անվտանգությունը՝ որպես մշակույթ. Ամուլսարում գրանցվել է 1 մլն մարդ/ժամ առանց պատահարի ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

Լիդիան Արմենիայի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչներն օրերս հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը (LTI)։

Հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը։ Այն նշանակում է, որ ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 1 միլիոն ժամ՝ առանց որևէ պատահարի, որի հետևանքով աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ չկարողանար վերադառնալ իր հիմնական պարտականություններին։

Միջոցառման ընթացքում Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ամուլսարում աշխատանքային անվտանգությունը, ողջունեց և շնորհավորեց թիմին՝ միաժամանակ պահանջելով` ամեն օր, ամեն ժամ բարելավել աշխատանքային անվտանգության մակարդակը Ամուլսարում։ Նա հիշեցրեց, որ պատշաճ աշխատանքային անվտանգության ապահովումը թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է. այն թիմային աշխատանքի և այն միմյանց մասին հոգ տանելու մասին է։

«Լիդիան Արմենիայի և ինձ համար անհատապես Ամուլսարում աշխատանքային անվտանգության պատշաճ ապահովումը միշտ եղել է առաջնահերթություն։ Դրանք զուտ խոսքեր չեն, այլ մեր հանձնառությունը և տարիների ընթացքում ձևավորված այն մշակույթը, որով մենք շարունակում ենք առաջնորդվել, ինչպես նաև տարածել այդ մշակույթը մեր գործընկերների շրջանում և համայնքներում։ Ամուլսարի ծրագրում յուրաքանչյուր ոք պետք է վերադառնա տուն անվտանգ և ապահով»,- նշեց Հայկ Ալոյանը։

Միջոցառումն ամփոփվեց խորհրդանշական ստորագրման արարողությամբ. թիմի յուրաքանչյուր անդամ ստորագրեց հատուկ պատրաստված պաստառը՝ մեկ անգամ ևս վերահաստատելով անվտանգ աշխատելու և միմյանց մասին հոգ տանելու հանձնառությունը։

 

Հայերեն English

Հայաստան-Ադրբեջան գործընթացն հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբինյան

Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը

Եկեք կոտրենք կարծրատիպը․ Ռուբինյանը կոչ արեց անցնել արդյունավետ աշխատանքի

Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքը լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում