ՊԵԿ ուսումնական կենտրոնն ընդլայնում է աշխարհագրությունը. թվայնացվում են մաքսային և հարկային կրթական ծրագրերը՝ e-learning հարթակի ներմուծմամբ

7 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի կրթական ծրագրերի հասանելիությունն ու տարածվածությունը Հայաստանի ողջ տարածքում ընդլայնվում է. պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի մաքսային և հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելություն էլ․ ուսուցման (e-learning) միջոցով» ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային և հարկային հավաստագրված կրթական ծրագրերի թվայնացմանը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ և «Գրանթ Թորնթոն Արմենիա»-ի TaiwanBusiness-EBRD տեխնիկական համագործակցության շրջանակում։ Նախաձեռնության շրջանակում նախատեսված է նաև մշակել նոր կրթական մոդուլներ՝ տվյալագիտության, թվային գործիքների և առաջնորդության ուղղություններով։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ առկա ուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա ՀՀ մարզերում ապահովել ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն և ներառական հասանելիություն՝ նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Գենդերազգայուն առաջնորդության և կառավարման ուսուցման ծրագրերի ներդրմամբ նախաձառենությունը կնպաստի նաև ՊԵԿ համակարգում կանանց ներգրավվածությանն ու մասնագիտական առաջխաղացմանը։

Նա նշեց, որ ՊԵԿ-ում մեծապես կարևորվում են մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու գիտելիքի կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։ «Նախաձեռնությունը համահունչ է ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումներին։ Ծրագիրն առանձնահատուկ կարևորություն ունի հատկապես լոգիստիկ ոլորտի զարգացման տեսանկյունից․ տարածաշրջանային և գլոբալ առևտրային գործընթացների արագ փոփոխությունները, մատակարարման շղթաների թվայնացումը և միջազգային առևտրի աճող պահանջները ձևավորում են նոր որակի մասնագիտական կարողությունների անհրաժեշտություն»,- նշեց Կարեն Թամազյանը։

ՎԶԵԲ-ի գենդերային և տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմարա Չվալովսկան էլ, շնորհակալություն հայտնելով բոլոր կողմերին այս կարևոր և ստացված համագործակցության համար, նշեց, որ այն միտված է կայուն քաղաքականությունների իրականացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ուղղությամբ գործողությունների արդյունավետության բարելավմանը և ընդհանուր ձևավորված արդյունքների ընդլայմանն ու տարածմանը:

«Մարդկային կապիտալում ներդրում իրականացնելը, մարդկանց ճիշտ հմտություններ տրամադրելը այս տեսլականի կարևոր մաս է, հնարավորություն տալով քաղաքներին դառնալ ոչ միայն ավելի կանաչ, այլև ավելի մրցակցային և ավելի ներառական: Ծրագիրն արձագանքում է հստակ ձևավորված կարիքներին՝ օրինակ վերապատրաստման հնարավորությունների զարգացմանը, մասնավորապես Երևանից դուրս ապրող անձանց համար»,- ասաց Դագմարա Չվալովսկան:

Նա ընդգծեց, որ ծրագրերի թվայնացման շնորհիվ մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններն աշխարհագրորեն ավելի հասանելի կդառնան, իսկ կանանց առնվազն 50 տոկոս ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը վերահաստատում են համատեղ հանձնառությունը՝ խթանելու գենդերային հավասարությունը:

Մոսկվայում Թայվանի ներկայացուցիչ Վեյ Բայ-Գուն էլ, ողջունելով ներկաներին, նշեց, որ մարդկությունն ապրում է մի դարաշրջանում, որտեղ տիրում են առաջադեմ տեխնոլոգիաները, իսկ վերջին տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը տեխնոլոգիաների և նորարության ուղղությամբ տպավորիչ է եղել:

«Շատ հաճելի է, որ ՊԵԿ-ը թվային  տեխնոլոգիաները բերում է մաքսային ոլորտ, շատ հետաքրքիր է, նաև որ Թայվանն ու Հայաստանն ընդհանուր շահեր ունեն մաքսային գործըթացների զարգացման տեսակետից: Թայվանում թվային հարթակներ են ստեղծվել և հատուկ ծրագիր, որի ներքո մաքսային գրասենյակներն ամբողջ Թայվանում կարողանում են համակողմանի թվանշային փոխակերպում ապահովել: Նպատակն է մաքսային գործընթացները դարձնել ավելի խելացի ավելի հարմար և անվտանգ: Ինչպես գիտենք թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը Թայվանի հիմանական ուժեղ կողմերն են: Թայվաը նաև առաջատարն է այս ոլորտում կարողությունների զարգացման տեսակետից, և վստահ եմ, որ Թայվանը կարող է օգտակար լինել Հայաստանին: Պատրաստ ենք կիսվել մեր փորձով և սերտորեն համագործակցել հիմանական գործընկերների հետ»,-ասաց Վեյ Բայ-Գուն: 

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոն ՊՈԱԿ հետազոտությունների և նորարարության բաժնի պետ Անի Ջաբաղյանը, ներկայացնելով Կենտրոնի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները, վստահեցրեց, որ շարունակական կրթությունը հնարավոր է ապահովել միայն մշտական զարգացման և համագործակցության ընդլայնման պայմաններում։ «Նոր համագործակցության շրջանակում նախատեսվող լուծումները համահունչ են աշխարհի առաջատար կրթական կազմակերպություններում կիրառվող մոտեցումներին։ Դրանք ինտերակտիվ և ներգրավող են, որպեսզի նույնիսկ աշխատանքային հագեցած գրաֆիկի պայմաններում նման ձևաչափով կրթություն ստանալը լինի ոչ միայն օգտակար, այլև ցանկալի և հաճելի փորձառություն յուրաքանչյուր մասնակցի համար»,-մանրամասնեց Անի Ջաբաղյանը: 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի ունեցավ քննարկում՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) և թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։

Պետական եկամուտների կոմիտեի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող այս ծրագիրը միտված է մրցունակ և հմուտ աշխատուժի ձևավորմանը՝ ժամանակակից, ներառական և հասանելի ուսուցման հնարավորությունների ներդրմամբ։

Հայերեն

Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայտնի է «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակել բոլոր հնարավոր միջոցներով. վարչապետ

ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները

Փաստաբանը մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից

Ազգային ժողով - կառավարություն հարց ու պատասխան

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ SIGMA հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին ստուգել պետական ծախսերը․ BTA

Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանգստի ակտիվ սեզոնին ընդառաջ իրազեկող հաղորդագրություն է տարածել