Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար

ԱՄՆ նախագահը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիրի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման տեսանյութը տարածել է Sky News-ը։

«Ես կանեմ այն ամենը, ինչ հնարավոր է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ ռուսական կողմը պետք է համաձայնության գա Ուկրաինայի հետ մարտական ​​գործողությունները դադարեցնելու նպատակով։

«Ռուսաստանը պետք է գործարք կնքի», - ասել է Թրամփը։

Նա նաև հայտնել է ավելի վաղ գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։

«Մենք մեկ հանդիպում ունեցանք։ Մենք լավ հանդիպում ունեցանք», - ասել է նա՝ հավելելով, որ հունիսի 16-ին ավելի ուշ ևս մեկ հանդիպում կկայանա Զելենսկու հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում