ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները բաժանվելու են երկու փուլի․ Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները բաժանվելու են երկու փուլի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նրա խոսքով՝ առաջին փուլը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի կարգավիճակը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը և Իրանի ենթակառուցվածքների վերակառուցումն ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո։

Նա հավելել է, որ բանակցությունների հետագա փուլը կներառի միջուկային հարցեր և պատժամիջոցների մեղմացում, որոնք կլուծվեն վերջնական համաձայնագրով։

Արաղչին Թեհրանում դիվանագետների հետ զրույցի ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում կամ Լիբանանի տարածքի շարունակական օկուպացիան կհամարվի Միացյալ Նահանգների հետ կնքված նախնական համաձայնագրի խախտում։

«Մեր կարծիքով՝ այս հուշագրի երկու կողմերն են մի կողմից՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, մյուս կողմից՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը, - ասել է Արաղչին։ - Սա, թերևս, հուշագրի ամենակարևոր հարցն է՝ պատերազմի անհապաղ և մշտական ​​դադարեցման հռչակումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», - հավելել է նա։

Արաղչին նաև հաստատել է, որ պատերազմի ավարտը հայտարարվել է Թեհրանի ժամանակով հունիսի 15-ին՝ հավելելով, որ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հունիսի 19-ին։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը