Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ականորս նավերն ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողություններ իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։

«Տվյալ գոտում են գտնվում մեր երկու ականորս նավերը՝ Lyre-ը և Androm de-ն, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են ուղեկցել ականազերծման գործողությունները», - ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա չի նշել, թե հատկապես որտեղ են գտնվում նավերը, բայց ընդգծել է, որ այժմ դրանք «հեռու չեն Հորմուզի նեղուցից»։

«Դա նշանակում է, որ դրանք հնարավորություն ունեն միջամտելու շատ արագ», - նշել է Վոտրենը։

Նախարարն ընդգծել է արագ ծավալման կարևորությունը, քանի որ «մինչև հիմա անորոշություն կա այն հարցի վերաբերյալ՝ արդյոք նեղուցն ականապատված է, թե ոչ»։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ  համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի