Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ

2 րոպեի ընթերցում

Պաղեստինյան քաղաքական խմբավորումներն ու միջնորդները դեռևս չեն պայմանավորվել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։

Այդ խմբավորումների զինաթափումը Իսրայելի պայմաններից մեկն է երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:

«Հանդիպմանը հաստատման է ներկայացվել երկու փաստաթուղթ, մեկը՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից, մյուսը՝ միջնորդների։ Երկարատև քննարկումներից հետո հաջողվել է ընդհանուր մոտեցում մշակել և համաձայնության գալ առաջարկվող 15 կետից 13-ի շուրջ։ Զենքի հետ կապված երկու հարց մնացել է չլուծված», - ասել է գործակալության զրուցակիցը։

Հունիսի 6-ից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում են տարբեր պաղեստինյան խմբավորումների ու միջնորդների հանդիպումներ. դրանք նպատակամիտված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման պլանի երկրորդ փուլի իրականացմանը, որը նախատեսում է, այդ թվում, միջազգային ուժերի տեղակայում, կառավարման փոխանցում Գազայի գծով հատուկ ոչ քաղաքական կոմիտեին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի մարտիկների ու այլ խմբավորումների տրամադրության տակ գտնվող զենքի հարցի կարգավորում։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար