Իրան

ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ԱՄՆ-ն պլանավորում են օգնել Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. սա ամրագրված է փոխըմբռնման հուշագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրականում համաձայնագրի առանցքային մասերից մեկն այն է, որ ԱԷՄԳ-ն և Միացյալ Նահանգները պատրաստվում են օգնել Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, և դա շատ հստակ նշված է փոխըմբռնման հուշագրում», - ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստը կհրապարակվի հունիսի 19-ին Շվեյցարիայում կայանալիք ստորագրման պաշտոնական արարողությունից հետո։

Նրա խոսքով՝ միջուկային տեսչական ստուգումների մեկնարկի ամսաթիվը նույնպես կարող է որոշվել հունիսի 19-ին։

«Մենք ցանկանում ենք, որ նրանք հաջողակ երկիր ունենան, բայց միայն այն դեպքում, եթե նրանք անհրաժեշտ ամեն բան անեն, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում հրաժարվեն միջուկային զենքի ստեղծումից», - հավելել է Վենսը։

Նա շեշտել է, որ եթե իրանցիները կատարեն համաձայնության բոլոր պայմանները, ապա «օգուտ կունենան»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում