Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարությունը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է, որտեղ մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացված քննարկմանը։

Հայերեն العربية English Русский Türkçe 中文