Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանել 16-ից ցածր տարիքի երեխաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։

«Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէ, և ես չեմ ձևացնի, թե դրա համար ստիպված չեմ լինի որոշակի գին վճարել», - նրա խոսքը մեջբերել է Sky News-ը։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ բրիտանացի ծնողները կաջակցեն իր որոշմանը, քանի որ սոցիալական ցանցերը վնաս են հասցնում երիտասարդների զարգացմանը։

Նա ընդունել է, որ նման արգելքի մասին օրենքը դժվար կլինի ընդունել և դժվար կլինի իրագործել, սակայն վարչապետը խոստացել է աշխատել այդ ուղղությամբ։

Սթարմերը հույս է հայտնել, որ օրենքը կհաջողվի ընդունել մինչև տարեվերջ և կիրառել մինչև 2027 թ. գարուն։

2025 թ. վերջին Ավստրալիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն արգելել է խոշոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Նորվեգիան և Իսպանիան նույնպես մտադրություն են հայտնել նման արգելք սահմանել։

Հայերեն

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան