Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանքին՝ նշելով, թե այդ հարվածները հասցվել են ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հաստատված տվյալների համաձայն՝ Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրին հարված է հասցվել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։ Համակարգի անսարքության պատճառներից մեկը կարող էր լինել Արևմտյան երկրների կողմից Կիևի ռեժիմին ժամկետանց հրթիռների փոխանցումը», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համալիրը հրդեհվել է հունիսի 15-ի վաղ առավոտյան՝ Կիևի վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենածանր ռուսական օդային հարձակման ժամանակ։

Ռուսական կողմը հայտարարել է, որ իր հարվածները թիրախավորել են անօդաչու սարքերի արտադրական օբյեկտները, մինչդեռ Ուկրաինան և մի շարք արևմտյան երկրներ Ռուսաստանին մեղադրել են հենց վանական համալիրի վրա հարված հասցնելու մեջ։

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ իրենք չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ռուսաստան

Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

 

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում