Ռուսաստան

Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

2 րոպեի ընթերցում

Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ռուսաստանի կողմից հունիսի 15-ին իրականացված հարձակման հետևանքով վնասներ են արձանագրվել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Մասնավորապես, ռուսական դրոնի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մայրավանքի գլխավոր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ նշելով, որ չկան զոհեր կամ վիրավորներ։

«Շատ ծանր լուր է։ Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտին և Ուկրաինայի ու աշխարհի ամենանշանակալի հոգևոր և մշակութային հուշարձաններից մեկին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Տատյանա Բերեժնայան։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ ռուսական հարձակման հետևանքով մայրաքաղաքի հյուսիսում 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիևի տասը շրջաններ տուժել են Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով։ Ընդհանուր առմամբ, վերջին հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը ոչնչացվել է 123 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի մարզի վրա։ Մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է ոչնչացվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում