Մերձավոր Արևելք

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

2 րոպեի ընթերցում

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ ՀԱՄԱՍ-ը պլանավորում է իսրայելցիների նոր առևանգումներ կատարել։ Նա խմբավորմանը նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է տարհանել Գազա քաղաքի բնակիչներին ու ոչնչացնել դրա ենթակառուցվածքները, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի իրագործել իր մտադրությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

«Տարբեր մտադրությունների ու հետախուզական տվյալների լույսի ներքո ես նախազգուշացնում եմ այս ահաբեկչական կազմակերպությանը և դրա կողմնակիցներին՝ Իրանից մինչև (խմբ.՝ Թուրքիայի նախագահ) Էրդողան՝ եթե նույնիսկ մեկ իսրայելցի զինվոր կամ քաղաքացիական անձ առևանգվի, ապա Գազա քաղաքն ամբողջությամբ՝ մեկ միլիոն բնակիչ կտարհանվի հարավ», - հայտարարել է Կացը։

Նախարարը նաև սպառնացել է ոչնչացնել շենքեր, այդ թվում՝ բնակելի։ Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հետախուզական տվյալների մասին է խոսքը:

«Սա այն լեզուն է, որը հասկանում են Գազայում և Լիբանանում գործող ջիհադական ահաբեկչական խմբավորումները, և մենք էլ այս լեզվով ենք խոսում՝ բնակչության տարհանում, ենթակառուցվածքների ոչնչացում և տարածքի գրավում», - ընդգծել է Կացը։

Պարբերականը նշում է, որ այժմ Գազայի հատվածի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են Գազա քաղաքում ու դրա հարակից տարածքներում։ Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է պաղեստինյան անկլավի մեծ մասը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում