Եվրոպա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

1 րոպեի ընթերցում

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության մեջ այն ուղղմանը, որը վերացնում է երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուղղումներին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է եղել 13-ը, ևս հինգը ձեռնպահ է մնացել։

Օրենքի համաձայն՝ ուղղումները պետք է հաստատվեն երկու ընթերցմամբ՝ ոչ պակաս, քան երեք ամիս ընդմիջումով։

Financial Times թերթը, վկայակոչելով աղբյուրների, հունիսի սկզբին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է ՆԱՏՕ-ի եվրոպական լրացուցիչ երկրներում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը. դա թույլ կտա տեղակայել երկակի նշանակության ինքնաթիռներ, որոնք ունակ են միջուկային հարվածներ հասցնել։ Ըստ հրատարակության՝ մի շարք Բալթյան և ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, շահագրգռված են ինքնաթիռների տեղակայման առաջարկով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում