Աշխարհ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 782-ի, մահացել է 181 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի հաղորդակցության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի նախարարությունը։

Էբոլայի ներկայիս բռնկման պահից ի վեր երբեք չի գրանցվել ախտահարվածների և մահացությունների թվի այդքան զգալի ավելացում. վերջին օրվա ընթացքում մահացել է 32 մարդ, իսկ 72-ի մոտ հաստատվել է վարակը։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայով վարակման և դրանից մահացության դեպքեր կան նաև հարևան Ուգանդայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում