ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության շուրջ համաձայնության հաստատումը։

«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգներին և Իրանին՝ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար, որը նախատեսում է անհապաղ և մշտական զինադադար, Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև հետագա բանակցությունների համար շրջանակային պայմանավորվածություն։ Սա կարևոր առաջընթաց է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ում Գուտերեշի հայտարարության մեջ։

Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին, Կատարին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային բանակցություններում ունեցած կառուցողական դերակատարության համար։

Իրան

Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

 

Հայերեն Русский