TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման TRIPP նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

Ալիևն իր գրառմամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, միաժամանակ անդրադարձ կատարելով նաև 2025 թվականին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրին։

«Մենք շնորհակալ ենք Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, խաղաղության կառուցմանն ուղղված Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,-իր գրառման մեջ նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, որ Բաքուն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող հետագա ներդրում։

«Այն կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս»,-գրել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, անվտանգության, էներգետիկայի և այլ ոլորտներում հետագայում կշարունակի խորանալ։

Հայերեն العربية English فارسی

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում