Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում։  Հրավերս վերաբերվում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և պատրաստ են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։ 

Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել  talent@gov.am էլեկտրոնային հասցեին։ 

Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել նաև առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակ։

Առաջին փուլի դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հանդիպման։ Կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք»,-գրել է Փաշինյանը։ 

Հայերեն العربية

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել