Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ քանի դեռ ինքը գլխավորում է հրեական պետության կառավարությունը, Իրանը միջուկային զենք չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նախագահ Թրամփը և ես այս հարցում լիովին համաձայն ենք», - գրել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ ինքն «ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում»։ Նրա խոսքով՝ «եթե չլիներ այդ պայքարը, Իրանը վաղուց կունենար ատոմային ռումբեր՝ Իսրայելը ոչնչացնելու համար»։

«Իրանն աշխատում է ոչնչացնել հրեական պետությունը, և ես իմ կյանքը նվիրում եմ դրա կանխմանը», - եզրափակել է Նեթանյահուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում