ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

3 րոպեի ընթերցում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ջեյմս Ֆորդն անդրադարձել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունն առ այն, որ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները եղել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Ջեյմս Ֆորդը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը։

«Շնորհակալ եմ մեր հայ գործընկերներին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների համար։

Միացյալ Թագավորությունը ողջունում է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, որոնցում նշվում է, որ ընտրություններն անցել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով, իսկ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է հարթ բոլոր ընտրական տեղամասերում։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ ընտրությունների կազմակերպման առումով և շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ։

Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների վերաբերյալ անկախ գնահատական տրամադրելու առումով և հպարտ է նրանով, որ 42 պետություններից մեկն է, որ դիտորդների է ուղարկել Հայաստան՝ առաքելության կազմում։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելուն՝ երկրի ժողովրդավարական դիմադրողականությունն ամրապնդելու հարցում և հավատում ենք, որ իշխանությունները կառուցողական մոտեցում կունենան ԺՀՄԻԳ-ի բարձրացրած հարցերին լուծում տալու հարցում՝ ապագայում ընտրությունների թափանցիկությունն ամրապնդելու համար։ Մեծ Բրիտանիան հույս ունի համագործակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ՝ կյանքի կոչելու մեր ռազմավարական գործընկերությունը, ամրապնդելու տարածաշրջանային կայունությունը և զարգացնելու եվրոպական գործընկերների հետ ավելի սերտ հարաբերությունները»,- ասել է նա։

Հայերեն English Español Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ