Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ Յոհաննեսբուրգի շրջաններից մեկում հունիսի 9-ի երեկոյան զանգվածային կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք կին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ կրակոցներից վիրավորվել է ևս ինը մարդ, կասկածյալների որոնումը շարունակվում է։

«Ենթադրվում է, որ ավելի քան 10 կասկածյալ սպիտակ Toyota Quantum մակնիշի մեքենայից իջել են Քլիվլենդի բենզալցակայանի մոտ։ Կասկածյալները, ենթադրաբար, անօրինական ձևով կառուցված բնակավայր են մտել երկու մուտքերով և տեղաշարժվել բնակավայրում՝ կրակ բացելով բնակիչների և համայնքի անդամների վրա մի քանի վայրում, որից հետո նույն մեքենայով փախել են դեպքի վայրից», - հայտնել է ոստիկանությունը։

Ոստիկանության հայտարարության մեջ նաև նշվում է, որ «հարձակման դրդապատճառը ներկայում անհայտ է և կազմում է ընթացիկ հետաքննության մաս»։

ՀԱՀ-ն ​​աշխարհում ունի սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը․ երկրում օրական միջինում մոտ 60 մարդ է սպանվում։

Անօրինական ձևով կառուցված բնակավայրերում կրակոցները շատ տարածված են և երբեմն կապված են ավազակախմբերի բռնության և անձնական վեճերի հետ։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում