Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն են կրում՝ կանխելու Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նախարարությունը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։

«Արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ագրեսիայի հանցագործությունը, կրկին հիշեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին և հատկապես Պարսից ծոցի հարավային ափերին գտնվողներին իրենց իրավական և բարոյական պատասխանատվության մասին՝ կանխելու իրենց տարածքի և կառույցների ցանկացած օգտագործումն ԱՄՆ-ի ուժերի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու կամ աջակցելու հարցում», - նշվել է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը շեշտել է, որ չի տատանվի իրականացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, այդ թվում՝ հարվածներ հասցնելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և աջակցելու համար օգտագործվող բազաներին և լոգիստիկ կառույցներին։

Բացի այդ, նախարարությունը նաև ընդգծել է ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի և Գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու և այն խախտողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հարվածներն՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման: CENTCOM-ի տվյալներով՝ գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, կառավարման ցամաքային կայաններ և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ։

Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների։

Իրան

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Հայերեն Русский

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը