Միացյալ Նահանգներ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

 

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաելա Դոցովան Սոֆիայում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հ. Մարտին ՄաքԴաուելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել է Բուլղարիայի խորհրդարանի մամուլի կենտրոնը:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ քննարկվել են բուլղարա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները: Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ ձգտումը՝ երկու երկրների շահերից ելնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Դոցովան նշել է, որ որպես ռազմավարական գործընկերներ և մտերիմ դաշնակիցներ, Բուլղարիան և ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում խթանելու երկկողմ հարաբերությունների աճը և ակտիվորեն համագործակցելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ Բուլղարիայի զինված ուժերի արդիականացման, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրի և ներդրումների, գիտության ու տեխնոլոգիաների ասպետկներում, ինչպես նաև անձնական շփումներում։

«Բուլղարիան զգալի ներուժ ունի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտում, և սրանք խոստումնալից ոլորտներ են ԱՄՆ-ի հետ ավելի սերտ փոխգործակցության և ներդրումային համագործակցության համար», - ընդգծել է Դոցովան:

Նա նաև նշել է, որ Բուլղարիայի ընդգրկումն ԱՄՆ-ի վիզայի ազատման ծրագրում երկարաժամկետ ազգային առաջնահերթություն է, որը վայելում է լայն հասարակական և քաղաքական կոնսենսուս:

Դոցովայի խոսքով՝ «բուլղարացիների համար զբոսաշրջային և բիզնես վիզաների պահանջներից ազատման հարցը կարևոր է հարաբերություններում հավասարակշռության և փոխադարձության հասնելու համար»։

Խոսքը վերաբերում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության և Վաշինգտոնում Բուլղարիայի դեսպանատան կողմից ղեկավարվող վիզաների մերժումների կրճատման գործողությունների ծրագրին, որը ներառում է իրազեկման արշավներ՝ ապահովելու, որ դիմորդները վիզաների ձևերը լրացնեն ամբողջությամբ և խուսափեն մերժումներից:

2025 ֆինանսական տարում Բուլղարիան գրանցել է ԱՄՆ զբոսաշրջային և բիզնես վիզաների մերժման ամենացածր մակարդակը վերջին երկու տասնամյակների ընթացքում, որը կազմել է 5.11%:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում