Իրան

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Իրանի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել հունիսի 8-ին Իսրայելի բանակի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցրած հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

IRIB-ի տվյալներով՝ զինվորականները ծառայում էին հակաօդային պաշտպանության զորքերում և զոհվել են իրենց երկրի «օդային տարածքի պաշտպանության առաքելությունը կատարելիս»։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել բանակցությունների մասին։ Կողմերը հունիսի 8-ին հայտարարել են, որ դադարեցնում են հարվածները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում