Ռուսաստան

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ են գործի դնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքը, Միութենական պետության պաշտպանության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում:

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինված ուժերի ու անվտանգության մարմինների միջև փոխգործակցության ձևերը մշտապես կատարելագործվում են: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ երկրները պատրաստ են գործի դնելու «բոլոր միջոցները, ներառյալ միջուկային զենքը»՝ Միութենական պետության անվտանգության ապահովման համար:

Ընդ որում, պարբերականի տվյալներով՝ փոխնախարարը նշել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի ցուցադրական և սադրիչ կուտակումը Միութենական պետության սահմանների մերձակայքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում