Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրանը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում՝ Լիբանանի հարավում, ապա Իրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ X-ում գրել է, որ երկիրը չի նահանջի ոչ մի սպառնալիքի առջև: Նրա խոսքով՝ Թեհրանը «չի լքել ո՛չ ռազմադաշտը, ո՛չ էլ բանակցային սեղանը»:

Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավում գործողությունները կշարունակվեն, եթե «Հեզբոլլահ» շարժումը հարվածի Իսրայելին:

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։

Իրան

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը