Իրաքը փակում է երկրի օդային տարածքը

2 րոպեի ընթերցում

Իրաքի իշխանությունները հունիսի 8-ին հայտարարել են անվտանգային միջոցառումների շրջանակում երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակելու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ օդային տարածքի փակումը «կանխարգելիչ միջոցառում է»՝ ուղղված է քաղաքացիական ավիացիայի անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։

Գերատեսչությունը հավելել է, որ որոշումը ենթակա է շարունակական վերանայման և վերագնահատման, իսկ ավիաընկերությունները և համապատասխան կառույցները կտեղեկացվեն ցանկացած նոր զարգացումների մասին։

Նախօրեին երկրի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին հայտարարել էր նաև Սիրիան։ Մասնավորապես, փակ են Դամասկոսի օդանավակայանը, ինչպես նաև հարավային օդային միջանցքները։

Իսկ Թեհրանի Մեհրաբադ և Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ միջազգային օդանավակայանները հայտարարել են բոլոր չվերթների չեղարկման մասին։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը