Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում 2026 թվականի հունիսի 6-ի վաղ առավոտյան գրանցվել է 208 գլուխ ոչխարի անկում, որը որոշ լրատվամիջոցներով ներկայացվել է որպես գայլերի ոհմակի հարձակման ու սպանդի արդյունք, մինչդեռ պաշտոնական ու մասնագիտական կարծիքն այլ է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Ռադիկ Մանուկյանը, անկած 208 գլուխ ոչխարները հոշոտված չեն եղել, կենդանիների մարմնների վրա ծակված կամ ճանկռված տեղեր չեն նկատվել։

Դեպքն արձանագրվել է Ծաղկունք գյուղի բնակիչ Գուրգեն Գևորգյանի փարախում, որտեղ պահվում են Ծաղկունքի տնտեսությունների հարյուրավոր գլուխ ոչխարները արոտի շրջանում։

«Գուրգեն Գևորգյանն իր տնտեսության փարախում պահում է իր ու գյուղացիների ոչխարները։ Վաղ առավոտյան նա նկատել է, որ ոչխարները կուտակված են իրար վրա, որոնց մի մասը չի շարժվում։ Դժվար է առայժմ եզրակացնել, թե ինչի հետևանքով են սատկել ոչխարները, սակայն մի բան հստակ է, որ գայլերի հարձակման կամ հոշոտման դեպքի հետ դա ոչ մի առնչություն չունի։ Եթե ոչխարները կուտակվել են իրար գլխի, ապա ինչ-որ բանից խրտնել են՝ գուցե գայլերի մոտիկ լինելու վախից,  հավանական է նաև ամպրոպից ու կայծակից։

Բոլոր դեպքերում, լուրջ վնաս են կրել Ծաղկունքի ոչխարաբուծական տնտեսությունները, իսկ հովիվը՝ Գուրգեն Գևորգյանը, նման աղետի հետևանքով հայտնվել է դժվարին վիճակում։ Նա խնամքի տակ ունի չորս անչափահաս երեխա և սոցիալապես անապահով է։

Անկած ոչխարների միսը պիտանի չէր օգտագործման, որն ամբողջությամբ ոչնչացվել է։ Վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-ներկայացրեց Ռադիկ Մանուկյանը։

Հայերեն

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ