Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սոցցանցում հայտնել է հենց Իրանի ԱԳ նախարարը։

«Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին իրադարձությունները Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իվետ Քուփերի և Հաքան Ֆիդանի, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Լիբանանում սիոնիստական ​​վարչակարգի (խմբ․՝ իսրայելական) կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի արձագանքից հետո»,  - ասված է Արաղչիի Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Բացի այդ, Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի և Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ՝ «լիբանանյան ճակատում սիոնիստական ​​վարչակարգի կողմից հրադադարի բազմակի խախտումներին Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքի և տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ»:

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը