ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ծառայություն է իրականացնում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, իրականացնում է ծառայություն՝ իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու նպատակով։

Գերատեսչությունից նշել են, որ այդ ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում, ուղղված է զինվորական կոմիսարիատներին աջակցելուն՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացներում։

Հայերեն Русский