Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով, չտրվել ապօրինի առաջարկներին և ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկության տիրապետելու դեպքում անհապաղ հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում։ 

Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջիններս պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին փոխանցել ընտրակաշառք՝ ակնկալելով, որ լռության օրվա ընթացքում իրավական արձագանքը կլինի սահմանափակ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է, իսկ դրանց մասնակից անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության՝ անկախ ժամանակից, վայրից կամ ներգրավված անձանց շրջանակից։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ