ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները հունիսի 3-ին աջակցեցին այն բանաձևին, որը կոչված է ստիպել ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնելու Իրանի դեմ հարվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է The Hill պարբերականը։

Բանաձևի օգտին քվեարկել է 215 կոնգրեսական, իսկ 208-ը դեմ է արտահայտվել։

Չորս հանրապետական՝ Թոմաս Մեսին, Բրայան Ֆիցպատրիկը, Թոմ Բարեթը և Ուորեն Դևիդսոնը, միացել են դեմոկրատներին՝ աջակցելով բանաձևին։

The Hill-ը նշում է, որ այս քվեարկությունը նշանակալի քայլ առաջ է Իրանի հետ հակամարտության շուրջ քաղաքական պայքարում։

«Սա շատ կարևոր է։ Մենք մոտենում ենք նրան, որ Կոնգրեսի երկու պալատներն այս պատերազմը հայտարարեն անօրինական։ Այն, ինչ նա (Թրամփը) արել է, ավելի ու ավելի անընդունելի է դառնում», - հրատարակությանն ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։

Հունիսի 3-ի քվեարկությունը դարձավ չորրորդ դեպքը, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորություններն Իրանի նկատմամբ։

Բանաձևն այժմ պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար