Իրան

ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրությունն Օմանի ծոցում ամերիկյան ականակիրի վրա հարվածի մասին։

«Իրանի պնդումը, թե հարվածել է Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրին, կեղծ է։ ԱՄՆ ուժերը ծովում շարունակում են թռչել, նավարկել և գործել անվտանգ և անխոչընդոտ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ հարվածել են ամերիկյան ականակիրի վրա գտնվող գործողությունների կառավարման կենտրոնին, որը պատասխանատու է Օմանի ծոցում Թեհրանի հետ կապված առևտրային նավերի դեմ վերջերս կատարված հարձակումների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում