Իրան

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի  և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածությունը մեղմելուն ուղղված դիվանագիտական ​​նախաձեռնությունների վերջին զարգացումների, ինչպես նաև Լիբանանում ստեղծված իրավիճակի շուրջ՝ երկրի հարավային շրջանների վրա Իսրայելի հարձակումների ակտիվացման ֆոնին։

Զրույցները տեղի են ունեցել Իրանի կողմից Քուվեյթի և Բահրեյնի դեմ ուղղված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մի շարք հարվածներից հետո։

Թեհրանը հայտարարել է, որ այդ հարձակումներն «ԱՄՆ ագրեսիայի» պատասխանն էին։

Ավելի վաղ Արաղչին իր Telegram ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի, Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի և Բելգիայի իր գործընկերների հետ։

Պակիստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցին մասնակցել է նաև երկրի զինված ուժերի ղեկավար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։

Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև լարվածության սրումը կանխելուն և Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ​​պատերազմի դադարեցմանն ուղղված ներկայիս դիվանագիտական ​​գործընթացները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում