Լեհաստանը հաստատել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենքի շուրջ բանակցում է Եվրոպայի երկրների հետ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հաստատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների միջև ՆԱՏՕ-ի մակարդակով բանակցությունները՝ Nuclear Sharing միջուկային ծրագրի ընդլայնման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է TVP Info հեռուստաալիքի եթերում։

«ՆԱՏՕ-ի մակարդակով, իհարկե, (խմբ.՝ բանակցություններն) ընթացքի մեջ են: Հունիսի 18-ին Բրյուսելում կենտրոնակայանում կկայանա պաշտպանության նախարարների հանդիպում, օրակարգի թեմաներից մեկը կլինի միջուկային զսպման ներուժը», - ասել է նախարարը:

«Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա շատ զգայուն թեմա է: Եթե դրա մասին ինչ-որ հայտարարություններ լինեն, ապա միայն ամփոփիչները և ՆԱՏՕ-ի մակարդակով, ոչ թե ենթադրություններ», - հավելել է նա:

Ավելի վաղ բրիտանական Financial Times (FT) թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գծով ուսումնասիրում է Եվրոպայի երկրներում լրացուցիչ միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը՝ համոզելու դաշնակիցներին ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության հարցում:

Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել Եվրոպայի տարածքում տեղակայելու լրացուցիչ երկակի նշանակության ռմբակոծիչներ (DCA), որոնք ունակ են կրելու ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք: Դաշինքի արևելյան թևի ներկայացուցիչները, այդ թվում՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, հետաքրքրություն են հայտնել նախաձեռնությանը միանալու հարցում: FT-ի աղբյուրները պարզաբանել են, որ նման համաձայնագիր հազիվ թե կնքվի մոտ ապագայում։

ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրում ընդգրկված են Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Թուրքիան և Մեծ Բրիտանիան. դրանց տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան ռմբակոծիչներ միջուկային մարտագլխիկներով:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ