ԿԳՄՍ նախարարը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դպրոցների փակման մասին տեղեկություն տարածողների դեմ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ իրավաբաններին հանձնարարել է ուսումնասիրել և դատարան ներկայացնել զրպարտության հայցեր այն անձանց և քաղաքական ուժերի դեմ, որոնք շարունակում են տարածել, թե իբր սեպտեմբերից Հայաստանում 229 դպրոց է փակվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Չնայած նախարարության հերքմանը՝ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր սեպտեմբերից 229 դպրոց է փակվելու։ Ավելին, ոմանք նկարվում են որոշ դպրոցների ֆոնին՝ հայտարարելով, թե այդ դպրոցները սեպտեմբերից չեն գործելու։

Հաշվի առնելով, որ պաշտոնական հերքումները այս ուժերին ու մարդկանց չեն հասնում, իրավաբաններին խնդրել եմ ուսումնասիրել և հայց ներկայացնել՝ զրպարտության հոդվածով»,- գրել է Անդրեասյանը։

Նախարարը հայտնել է նաև, որ նույն կերպ պատրաստվում է գործել «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ։

«Նույն կերպ եմ պատրաստվում վարվել «Ժողովուրդ» օրաթերթի պարագայում, որը, ունենալով նախարարության պաշտոնական հերքումը՝ հերոսների անունները կրող դպրոցները անվանափոխելու ակնհայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ակնհայտ սուտ և մոլորեցնող հրապարակում է անում՝ ընտրություններից մի քանի օր առաջ սադրելով և շփոթեցնելով մարդկանց»,- նշել է նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելի վաղ հերքել էր տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են։ Նախարարությունից ընդգծել էին, որ պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանն ու որակի բարձրացմանը, ինչի ապացույցն են հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման ծրագրերը։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին