Տնտեսություն

Ռուսաստանը հերթական սահմանափակումներն է մտցնում Հայաստանից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հերթական սահմանափակումներն է մտցնում Հայաստանից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ

«Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի հունիսի 3-ից սահմանափակումներ կկիրառի Հայաստանից և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով»,-ասված է գործակալության հայտարարության մեջ։

Նշվում է, որ սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։

Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը նախօրեին էլ ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, խաղողի, վարունգի, լոլիկի, ելակի ներմուծման նկատմամբ: Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Արգելվել է նաև «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում