Ռուսական հարվածներից Ուկրաինայում 18 մարդ զոհվել է, շուրջ 100-ը՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով Դնեպրում 12 մարդ է զոհվել, 37 մարդ՝ վիրավորվել: Կիևում զոհվել է 6 մարդ, 64-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում: Հարվածների տակ են հայտնվել նաև Խարկովի, Նիկոլաևի, Զապորոժիեի, Պոլտավայի, Չեռնիգովի և Խմելնիցկու մարզերը:

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը գիշերը գործի են դրել 656 անօդաչու թռչող սարք, 73 հրթիռ:  Կիևում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ թիրախավորվել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ, վառելիքի և տրանսպորտային ենթակառուցվածքներ:

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ Ռուսաստանը համակցված հարձակում է նախապատրաստում, և բնակչությանը կոչ էին արել չանտեսել տագնապի ազդանշանները: 

Գիշերային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե երկիրը պաշտպանված չլինի բալիստիկ և այլ հրթիռների հարվածներից, ապա այդ հարվածները կշարունակվեն: Telegram-ում հաղորդագրության մեջ Զելենսկին հավելել է, որ հարկավոր է ԱՄՆ-ի օգնությունը Patriot համակարգերի համար հրթիռների մատակարարման հարցում: Զելենսկին նաև շեշտել է, որ Եվրոպային հարկավոր է իր սեփական հակաբալիստիկ համակարգը, որպեսզի «այս պատերազմն, ի վերջո, կարողանա ավարտվել»:

Հայերեն Русский

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար