Փաշինյանը սխալ քայլ է համարել հայկական գյուղմթերքի նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քայլ է, քանի որ այն մարդկանց տրամադրում է Եվրասիական տնտեսական միության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իզվեստիա»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանափակումներին։

«Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, որովհետև մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ես, որպես ԵԱՏՄ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, դա համարում եմ խնդիր։ Բայց մենք բոլոր խնդիրները կլուծենք»,-ասել է վարչապետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը ընդունո՞ւմ է գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, մասնավորապես՝ բուսասանիտարական վերահսկողության ոլորտում առկա խնդիրների գոյությունը, Փաշինյանը պատասխանել է, որ առանձին ընկերությունների դեպքում նման խնդիրներ կարող են լինել։

«Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»,-նշել է նա։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ՝ պատճառաբանելով դա բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Նախկինում ռուսական գերատեսչությունը սահմանափակել էր նաև Հայաստանից մի շարք բանջարեղենի ներմուծումը։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26